‘Իսկո. «Ցանկանում եմ խաղալ «Ռեալ»-ում» ‘

1440

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտարարել է, որ կցանկանար կարիերան շարունակել «արքայական ակումբ»-ում:

««Ռեալ»-ի հետ մինչև 2018 թվականը ժամկետով գործող պայմանագիր ունեմ: Ցանկանում եմ հանդես գալ այստեղ մինչև դրա ավարտը: Ցանկանում եմ խաղալ «Ռեալ»-ում»,- AS-ը մեջբերում է Իսկոյի խոսքերը:

Հիշեցնենք` ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` «Ռեալ»-ի ղեկավարները դժգոհ են ֆուտբոլիստի ելույթներից և պատրաստվում են վաճառքի հանել նրա տրանսֆերը:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» ցանկանում է գնել Դորտմունդի «Բորուսիայի» ավագին’
Հաջորդ հոդվածը‘Մոյեսը պատրաստ է «Աստոն Վիլայի» հետ աշխատել թեկուզ Չեմպիոնշիփում’