‘Իսկ Արա Մինասյանը կձերբակա՞լվի ‘

1289

Առողջապահական համակարգի վրա Սերժ Սարգսյանի հարձակումները լայն քննարկման թեմա են դարձել հիվանդանոցներում և այլ բուժհաստատություններում: Բժիշկները, բուժքույրերը և նույնիսկ սանիտարները սպասում են ձերբակալությունների: Նրանց կարող են 50 դոլարի համար ձերբակալել ու «Հայլուրով» ցույց տալ` որպես Սարգսյանի հակակոռուպցիոն պայքարի պտուղներ: Ամենատարածված հարցը, որն այսօր շրջում է բժիշկների սենյակներում և միջանցքներում, վերաբերում է Սուրբ Գրիգիոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի սեփականատեր, «թիվ 1 փեսա» Միքայել Մինասյանի հոր` Արա Մինասյանի հնարավոր ձերբակալությանը: Բժշկական աշխարհում հայտնի է, որ հենց այս բուժհասատատությունում են ամենակոռումպացված սխեմաները, հենց այստեց են սև և սպիտակ ատկատներն ու «կասսաները», որ այստեղ են վիրահատող և բուժող բժիշկները փայ տալիս տերերին, և վերջապես, որ այստեղ են բոլոր հիվանդները «կամավոր նվիրատվություններ» անում հիվանդանոցին: Այս մասին գիտեն թե հիվանդները, թե` բժիշկները: Եվ վերջապես, կամավոր նվիրատվությունները սովորաբար ունենում են փաստաթղթային ձևակերպումներ: Ստուգեք, համոզվեք և հետո տեսնենք կասե՞ք` «Արա ջան, սիրուն չի, ինքդ էլ տեսնում ես…»: 

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Վրաստանը հանձնեց ժողովրդավարության քննությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը օնլայն ‘