‘Իսպանական դատարանը փնտրում է «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին’

869

Իսպանիայի Վիգո քաղաքի առաջին ատյանի դատարանը փնտրում է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին: Սակայն դատական կատարածուները առայժմ չեն կարողացել գտնել նրան եւ փոխանցել ծանուցագիրը: Կարպինի դեմ 22 միլիոն եվրոյի հայց է ներկայացվել, որը նա պետք է մարի մի քանի շաբաթվա ընթացքում:

Համաձայն հայցի, Կարպինը Գալիսիայում անշարժ գույք ձեռք բերելու համար վարկ է վերցրել, որը չի մարել եւ այժմ կազմում է 22 միլիոն եվրո, նշում է La Voz de Galicia-ն:

Դատարանի աշխատակիցները չեն գտել Կարպինին եւ նրա գործընկերոջը՝ Խոսե Կրեսպոյին: Վիգոյում Կարպինի ղեկավարած ընկերության բոլլոր գրասենյակները փակ են: Գլխավոր գրասենյակը դատարկ է, նույնիսկ կահույքն են այնտեղից տարել: Ընկերության ոչ մի հեռախոս չի պատասխանում:

Նշենք, որ մինչեւ Մոսկվայի «Սպարտակի» տնօրեն նշանակվելը Կարպինը Իսպանիայում զբաղվում էր անշարժ գույքի բիզնեսով:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանն ընդունել է պետբյուջեից գումար մսխելու փաստերը’
Հաջորդ հոդվածը‘Մարգարիտ Եսայանն առաջարկում է աղբի վերամշակման մենաշնորհ սահմանել’