‘Իսպանական մամուլը միակարծիք է. «Ռեալին» փրկում է մրցավարի հորինած 11 մետրանոցը (Ֆոտոշարք) (Տեսանյութ) ‘

1092

Իսպանիայի առաջնությունում տեղի ունեցան 6-րդ տուրի հանդիպումները: «Բարսելոնան» և  «Ատլետիկո Մադրիդը» վաստակեցին իրենց հերթական 3-ական միավորները, և երեկ սպասվում էր, որ նույնը կանի նաև Մադրիդի «Ռեալը»: Սերուցքայիները հանդիպում էին «Պրիմերայի» նոր «Էլչեի» հետ և պետք է որ դժվարություններ չունենային հաղթանակի հասնելու համար: Բայց Անչելոտտիի սաները նորից արտագնա դժգույն խաղ անցկացրին և բացի Կրիշտիանոյի՝ տուգանայինից հարվածից, ոչինչ չկարողացան անել հաղթանակի համար: Ավելին, մինչ 50-րդ րոպեն «Էլչեն» ավելի մոտ էր հաշիվը բացելուն, բայց «սերուցքայիններին» փրկում էր Դիեգո Լոպեսը: Ռոնալդուի գոլից հետ մադրիդցիները հանգստացան և պաշտպանների անուշադրության պատճառով մրցավարի ավելացրած 1-ին րոպեին թույլ տվեցին Բոակյեին հավասարեցնել հանդիպման հաշիվը: Բայց ինչպես միշտ՝ իսպանական գրանդները մենակ չեն մնում: Այս անգամ ևս «Ռեալին» փրկեց մրցավար Մունյիս Ֆերնանդեսը, ով 94-րդ րոպեին «Էլչեի» տուգանայինում Պեպեի խախտումը վերածեց 11 մետրանոցի: Ռոնալդուն չվրիպեց և այնպես տոնեց գոլը, կարծես «Ոսկե Գնդակը» վերջապես նվաճված է:

Հանդիպումից հետո, տարօրինակ կերպով միակարծիք վերնագրերով են լույս տեսել իսպանական սպորտային լրատվամիջոցները: Թե՛ «մադրիդամետ», թե՛ «բարսելոնամետ» թերթերը «Ռեալի» հաղթանակը որակում են որպես «Կողոպուտ» և «Գողություն», իսկ Mundo Deportivo-ն լույս է տեսել «Այսպես է հաղթում Մադրիդը» վերնագրով:  

Նախորդ հոդվածը‘Հայկական առաջին գունավոր լուսանկարը’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. «Ինձ համար չկա ուրիշ հարց, կա հարց՝ Հայաստանը այսօր և վաղը» (Տեսանյութ)’