‘Իսպանական ֆուտբոլի հերթական նվաճումը’

791

Իսպանական ֆուտբոլը շարունակում է գերիշխանությունը պահպանել համաշխարհային ֆուտբոլում, ուղղակի մեկ գլուխ բարձր լինելով մնացածներից:

Իսպանական ֆուտբոլի փառահեղ ավանդույթները շարունակեց նաեւ Իսպանիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականը, որը  Եվրո-2013-ի եզրափակիչում 4:2 հաշվով հաղթելով իտալացիներին՝ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն եւ պաշտպանեց տիտղոսը: Ինչպես նրանց մեծահասակ հայրենակիցները:

Եզրափակիչ հանդիպումը դիտողին կարող էր թվալ, թե խաղում են Իսպանիայի մեծահասակների եւ Իտալիայի երիտասարդական հավաքականները: Երիտասարդ իսպանացիները իրենց խաղով, վարպետությամբ, խաղաոճով բացարձակապես չէին տարբերվում եւ չէին զիջում իրենց ավելի հեղինակավոր եւ տիտղոսակիր հայրենակիցներին, որոնք այս օրերին Բրազիլիայում հերթական տիտղոսի հետեւից են գնացել:

Թեպետ հաշիվը՝ 4:2, համառ պայքարի մասին է խոսում, սակայն իսպանացիները բացահայտ ուժեղ էին իտալացիներից եւ ցանկության դեպքում 3-4 գնդակ էլ կարող էին խփել: Նշենք, որ եզրափակիչում հեթ-տրիկի հեղինակ դարփավ «Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան:

Իսպանացիները մրցաշարն ավարտեցին 100 տոկոսանոց արդյունքով եւ չորրորդ անգամ դարձան Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Եվրո-2013. եզրափակիչ

Իտալիա – Իսպանիա՝ 2:4

Չիրո Իմոբիլե, 10, Ֆաբիո Բորինի, 80 – Տիագո Ալկանտարա, 6, 31, 38 (11մ․), Իսկո, 65 (11մ․)

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 19-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Ահազանգ. Զվարթնոցի կեղտաջրերը փչացնում են թայիրովցիների ողջ բերքը’