‘Իսպանական El պարբերականը ստիպված է եղել իր կայքից վերացնել Չավեսի վիրահատության լուսանկարը’

752

Իսպանական հանրահայտ El Pais պարբերականը, որը հրապարակել էր Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի՝ իբր՝ օրերս արված և մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարը, ստիպված է եղել այն հանել իր կայքէջից: Պարզվել է, որ «աննախադեպ» լուսանկարը  վերցված է տեսագրությունից, որն արդեն հինգ տարի է՝ հասանելի է համացանցի բոլոր օգտատերերին, փոխանցում է РИА \”Новости\”-ն:

Վենեսուելայի կառավարությունը խիստ քննադատության է ենթարկել այս դեպքը: «Չավեսը ինտուբացիայի (ներփողարկման) ընթացքում» լուսանկարը, որն այսօր հրապարակվել է իսպանական El Pais պարբերականը, կեղծ է և գրոտեսկային»,- մասնավորապես՝ հայտարարել է Վենեսուելայի կապի նախարար Էռնեստո Վալյեգասը: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական շրջկենտրոնում անկարգությունները վերսկսվել են’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը մերժեց Էդմոն Մարուքյանին՝ տեղափոխված հուշարձանները չեն վերադարձվելու’