‘Իսպանացի նախարարը հրաժարական է տվել «պանամյան փաստաթղթերի» պատճառով’

1577

Իսպանիայի արդյունաբերության նախարար Խոսե Մանուել Սորիան, որի անունը հիշատակվում է «պանամյան փաստաթղթերում», հրաժարական է ներկայացրել: Սորիայի հայտարարության մեջ նշվում է, որ ստեղծված իրավիճակն էապես վնաս է հասցնում իսպանական կառավարությանը:

Նախարարը նաև հայտարարել է, որ վերջին օրերին ինքն ակնհայտ սխալներ է թույլ տվել, երբ պարզաբանումներ է տվել իր բիզնեսի վերաբերյալ: Այնուհանդերձ, նրա խոսքով՝ ինքը ոչ մի հակաօրինական արարք  չի կատարել:

Երկուշաբթի օրը իսպանական El Confidencial թերթը, որի տրամադրության տակ են «պանամյան փաստաթղթերը», հաղորդել էր, որ Սորիան 1992 թ. երկու ամիս ղեկավարել է օֆշորային ընկերություն:

Սորիան երկրորդ քաղաքական գործիչն է, որ հրաժարական է տալիս «պանամյան փաստաթղթերի» հրապարակումից հետո: Ավելի վաղ ստիպվածէր  եղել հրաժարական  ներկայացնել Իսլանդիայի վարչապետը:

«Պանամյան փաստաթղթերում» հիշատակվում են նաև իսպանացի այլ քաղաքական և հասարակական գործիչներ: Այսպես, երկրի թագավորի մորաքույր Պիլար դե Բուրբոնը խոստովանել է, որ օֆշորային ընկերություն ունի: Փաստաթղթերում նշվում է նաև հանրահայտ իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարի անունը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կազանում փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է’