‘Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)’

987

«Բարսելոնան» կպայքարի Իսպանիայի գավաթի խաղարկության հաղթողի կոչման համար:

Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի երկու խաղում էլ կատալոնական թիմն առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ: «Կամպ Նոուում» կայացած խաղում «Բարսելոնան» հաղթել էր 3:1 հաշվով, պատասխան ևս Լուիս Էնրիկեի սաներն առավելության հասան 3:1 հաշվով:

«Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայացած խաղի արդեն 3-րդ րոպեին Նեյմարն առաջ մղեց «Բարսելոնային»: Նախքան ընդմիջման գնալը «Վիլյառեալին» հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 39-րդ րոպեին աչքի ընկավ Ջոնաթան դոս Սանթոսը: Երկրորդ կեսում կատալոնացիները 2 գոլ խփեցին: Նախ Լուիս Սուարեսը դիպուկ եղավ Խավիեր Մասկերանոյի փոխանցումից հետո, ապա 88-րդ րոպեին Նեյմարը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը: Նշենք նաև, որ սկսած 65-րդ րոպեից դաշտի տերերը խաղում էին 10 հոգով. կարմիր քարտ ստացավ Թոմաս Պինան: 

Եզրափակիչ խաղում «Բարսելոնայի» մրցակիցը լինելու է «Էսպանյոլ»-«Ատլետիկ Բիլբաո» զույգի հաղթողը:

 

ՎԻԼՅԱՌԵԱԼԲԱՐՍԵԼՈՆԱ

1-3 (1-1)

MC

 

0-1՝ Նեյմար 3՛, 1-1՝ Ջոնաթան դոս Սանթոս 39՛, 1-2՝ Լուիս Սուարես 74՛, 1-3՝ Նեյմար 88՛

 

ՎԻԼՅԱՌԵԱԼ. 1.Սերխիո Ասենխո, 2.Մարիո Գասպար Պերես, 5.Մատեո Մուզակյո, 15.Վիկտոր Ռուիս, 18.Խայմե Կոստա, 4.Թոմաս Պինա, 6.Ջոնաթան դոս Սանթոս, 14.Մանու Տրիգեյրոս (19.Մոյզես Գոմես, 75), 17.Դենիս Չերիշեւ (10.Ջոել Քեմբել, 69), 7.Լուսիանո Վյետո, 8.Իկեչուկվու Ուչե (9.Ջովանի դոս Սանթոս, 62)

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 2.Մարտին Մոնտոյա, 3.Խերարդ Պիկե, 14.Խավյեր Մասկերանո (4.Իվան Ռակիտիչ, 76), 18.Խորդի Ալբա, 5.Սերխիո Բուսկետս (24.Ժերեմի Մատյո, 42), 8.Անդրես Ինյեստա, 12.Ռաֆինյա (6.Չավի, 65), 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

 

Հեռացում՝ Թոմաս Պինա 65՛ (Վ)
Զգուշացում՝ Ջոնաթան դոս Սանթոս 36՛ (Վ), Դենիս Չերիշեւ 38՛ (Վ), Ջոել Քեմբել 82՛ (Վ), Խերարդ Պիկե 50՛ (Բ)

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի գավաթ. «Բավարիան» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սկսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի տոմսերի վաճառքը’