‘Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)’

1104

«Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի` «Բարսելոնա»-«Ատլետիկո» առաջին հանդիպումը:

Առաջին կեսում խաղադաշտում ընդհանուր առմամբ հավասար պայքար ծավալվեց, իսկ թիմերը չօգտագործեցին հաշվի մեջ առաջ անցնելու ոչ մեծաթիվ հնարավորությունները: Երկրորդ կեսում Դիեգո Սիմեոնեի սաների ուշադրությունն առաջնահերթ կենտրոնացած էր պաշտպանության վրա:

0:0 հաշիվը պահպանվեց մինչև 85-րդ րոպեն: 84-րդ րոպեին Մեսսիի տուգանային հարվածի իրացումից հետո գնդակը բաժին հասավ Բուսկետսին, ում նկատմամբ կանոնները խախտեց Խունաֆրանը, իսկ խաղի գլխավոր մրցավար Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը նշանակեց 11 մետրանոց հարված: 11 մետրանոց նշակետին մոտեցավ Լիոնել Մեսսին. Յան Օբլակը կարողացավ ետ մղել Մեսսիի առաջին հարվածը, սակայն արգենտինացին չշփոթվեց ու ավելացրեց երկրորդ հարվածը: 

Հավելենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթ անց, Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:

ԲԱՐՍԵԼՈՆԱԱՏԼԵՏԻԿՈ Մ.

1-0 (0-0)

MC

 

1-0՝ Լիոնել Մեսսի 85՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 3.Խերարդ Պիկե, 14.Խավյեր Մասկերանո, 18.Խորդի Ալբա, 22.Դանի Ալվես, 4.Իվան Ռակիտիչ (6.Չավի, 77), 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա (15.Մարկ Բարտրա, 87), 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օլբակ, 2.Դիեգո Գոդին, 3.Գիլյերմե Սիքեյրա, 20.Խուանֆրան, 23.Միրանդա, 4.Մարիո Սուարես, 6.Կոկե, 10.Արդա Թուրան, 14.Գաբի (11.Ռաուլ Խիմենես, 88), 7.Անտուան Գրիզման (8.Ռաուլ Գարսիա, 66), 19.Ֆերնանդո Տոռես (9.Մարիո Մանջուկիչ, 46)

 

Զգուշացում՝ Լուիս Սուարես 78՛ (Բ), Խավյեր Մասկերանո 80՛ (Բ), Խուանֆրան 45՛ (Ա), Գաբի 83՛ (Ա), Դիեգո Գոդին 90՛ (Ա)

Նախորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Գյումրեցիների պահանջը ՀՀ իշխանություններից է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ավետիսյանների կողքին բնակվող Կարինե Ավետիսյանը հրաժարվում է իր տնից. «Ժողովուրդ»’