‘Իսպանիայի գավաթ. «Վալենսիան» և «Սելտան» 1/8 եզրափակչում են (տեսանյութ) ‘

784

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Վալենսիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ռայո Վալյեկանոյի» հետ: Թիմերը փոխանակեցին 4-ական գնդակ, սակայն առաջին խաղում 2:1 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ պայքարը շարունակելու հնարավորություն ստացան «չղջիկները»:

«Վալենսիայի» կազմում դուբլով աչքի ընկավ Պակո Ալկասերը, մեկ գոլ խփեց Ռոդրիգոն, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Մորսելյոն: Հյուրերի կազմում գոլերը խփեցին Խոսեբեդը, Ալեխանդրո Պոսուելոն, Խոնատան Պերեյրան և Ադրիան Էմբարբան:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Սելտան» 3:1 հաշվով հաղթեց «Լաս-Պալմասին» և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց: Առաջին հանդիպումն ավարտվել էր «Լաս Պալմասի» հաղթանակով` 2:1 հաշվով: «Սելտայի» կազմում գոլերը խփեցին Խոակին Լարիվեյը, Սանտյագո Մինան և Ֆաբիան Օրելյանան, իսկ հյուրերի միակ գնդակը հեղինակեց Նաուսետա Ալեմանը:

Իսպանիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Վալենսիա»-«Ռայո Վալյեկանո»` 4:4
Գոլերը`  Ալկասեր 8 (1:0), Խոսեբադ 20 (1:1), Պոսուելո 23 (1:2), Պերեյրո 38 (1:3), Մորսելյո 46 (2:3, ինքնագոլ), Էմբարբա 61 (2:4), Ալկասեր 65 (3:4), Ռոդրիգո 71 (4:4)

 «Սելտա»-«Լաս Պալմաս»` 3:1
Գոլերը`  Լարիվեյ՝ 19 (1:0), Մինա՝ 50 (2:0), Ալեման՝ 53 (2:1), Օրելյանա՝ 90+3 (3:1):
Հեռացում` Այտամի 67:

Նախորդ հոդվածը‘«Բավարիա» – «Ֆրայբուրգ» 2-0․ Մյունխենցիների 7-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» դուրս եկավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ (տեսանյութ)’