Իսպանիայի դատարանը չեղարկել է Ժոզե Մոուրինյուի տուգանքը

22918

Իսպանիայի արդարադատությունը չեղյալ է հայտարարել 2015 թվականին Ժոզե Մոուրինյուի նկատմամբ 571 հազար եվրոյի չափով տուգանքը՝ ենթադրյալ հարկերից խուսափելու համար: Այդ մասին հայտնում է AS-ը։

Պորտուգալացուն մեղադրել են այն աշխատավարձի հիման վրա, որը նա ստացել է 2010-2012 թվականներին, երբ գլխավորում էր Մադրիդի «Ռեալը»։

Ավելի վաղ Իսպանիայի հարկային մարմինները բողոք էին ներկայացրել Մոուրինյուի դեմ՝ մեղադրելով մարզչին եկամուտների ցածր չափեր ներկայացնելու մեջ։

Նախորդ հոդվածըԱշխարհի թիվ 1 ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը հեռացրել է Ռուսաստանի դրոշը «Ինստագրամի» իր էջից
Հաջորդ հոդվածըԱնդրեյ Շևչենկո․Ինձ համար ֆուտբոլն այլևս գոյություն չունի