‘Իսպանիայի խորհրդարանում նախատեսվում է ԼՂ վերաբերյալ փաստաթուղթ ընդունել’

1114

Իսպանիայի խորհրդարանում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ ընդունել: Հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն` վկայակոչելով Իսպանիայի խորհրդարանական Խոսե Մարիա Չիկիոյին, ով այս օրերին գտնվում է Բաքվում:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում պատգամավորը հայտարարել է. «Իսպանիա վերադառնալուն պես մենք անհապաղ ձեռնամուխ կլինենք Ադրբեջանի օկուպացված հողերի և Խոջալուի ողբերգության վերաբերյալ փաստաթղթի ընդունմանը: Համոզված եմ, որ Իսպանիայի Թագավորությունն անհրաժեշտ աջակցություն ցույց կտա համապատասխան փաստաթղթերի ըդնունման համար»:

Իսպանացի պատգամավորը նշել է, թե իրենք պատրաստ են օգնել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի «արդար» լուծման գործում: «ՄԱԿ-ը 20 տարի առաջ այդ  հարցի վերբերյալ ընդունել էր 4 բանաձև, որոնք չեն կատարվում: Իսպանական պետությունն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի այդ բանաձևերը կատարվեն»: 

Նախորդ հոդվածը‘Մայդանում որոշել են ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորել ողջ Ուկրաինայում’
Հաջորդ հոդվածը‘Փարիզի քաղաքապետի թեկնածու. Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար’