‘Իսպանիայի ծայրահեղ աջերը դեմ են Ֆրանկոյի մասունքների տեղափոխմանը’

2402

Գրեթե հազար մարդ է մասնակցել բողոքի ցույցին Իսպանիայի նախկին բռնապետ, գեներալիսիմուս Ֆրանսիսկո Ֆրանկոյի գերեզմանի մոտ՝ կապված նրա մասունքները տեղափոխելու՝ կառավարության ծրագերի հետ: Ծայրահեղ աջակողմյան խմբավորումը իր կողմնակիցներին կոչ է արել «ուխտագնացություն» կատարել դեպի Ֆրանկոյի գերեզմանը, որը գտնվում է «Զոհվածների հովիտ» հսկայական հուշարձանի հիմքի մոտ:

Հսկայական խաչի տեսքով հուշարձանը կառուցվել է Ֆրանկոյի իշխանության օրոք, ի հիշատակ Իսպանիայում քաղաքացիական պատերազմի զոհերի:

Իսպանիայի նոր սոցիալիստական կառավարությունը մտադիր է արտաշիրմել Ֆրանկոյի աճյունը և տեղափոխել այլ վայր: Իշխանությունների կարծիքով՝ նրա գերեզմանն այդ հովտում պառակտում է հասարակությանը:

Իսպանիայի ծայրահեղ աջերի համար Ֆրանկոյի գերեզմանը  շարունակում է լինել այն խորհրդանշական վայրը, որտեղ նրանք հավաքվում են՝ հարգանքի տուրք մատուցելու հանգուցյալ գեներալին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մալիշկա համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդո. «Ավելին էինք սպասում Նեյմարից»’