Իսպանիայի ՊՆ․ Ուկրաինայում հակամարտության զարգացման կանխատեսումները լավատեսական չեն

333

Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման կանխատեսումները լավատեսական չեն։

Նման կարծիք է հայտնել Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը երեքշաբթի el Mundo թերթում հրապարակված հարցազրույցում։

Ըստ նախարարի՝ ուկրաինական հակամարտությունը գտնվում է «սոսկալի ուժասպառության»  և «լճացման» փուլում։  «Կանխատեսումները լավատեսական չեն»,- հավելել է գերատեսչության ղեկավարը։

Նախարարի կարծիքով՝ Մադրիդում հունիսի 28-30-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ուկրաինական իշխանությունները «ավելի շատ օգնություն կխնդրեն»։ «Եվ մենք հակված ենք տրամադրելու այդ օգնությունը»,- հավաստիացրել է Ռոբլեսը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴմիտրի Գունկոն գլխավորեց «Ուրարտուն»
Հաջորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում