‘Իսպանիայի սպորտի նախարար. Մեսիի հանդեպ ներում չի լինի’

897

Իսպանիայի սպորտի, մշակույթի եւ կրթության նախարար Խոսե Իգնասիո Վերտի կարծիքով, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին պետք է վերաբերվել այնպես, ինչպես Իսպանիայի ցանկացած այլ օրինախախտ քաղաքացու: Հիշեցնենք, որ Իսպանիայի հարկային ծառայությունը մեղադրանք է ներկայացրել Մեսիին՝ մոտ  3 մլն եվրոյի չափով հարկ չվճարելու համար:

«Պետք չէ շտապել: Մեսիի մեղքը դեռ պետք է ապացուցել: Սակայն կարող եմ ձեզ վստահեցնել. Մեսիի հանդեպ նույն վերաբերմունքն է լինելու, ինչպես Իսպանիայի ցանկացած այլ քաղաքացու, որը այդ հոդվածի տակ կընկնի: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստին ոչ մի ներում չի լինի»,- նախարարին մեջբերում է Marca-ն:

Նախորդ հոդվածը‘Իրանում սկսվել են նախագահական ընտրությունները’
Հաջորդ հոդվածը‘Ինչպե՞ս կարելի է ընդունել Նժդեհի գաղափարախոսությունը՝ ունեզրկելով նրա հարազատին’