‘Իսպանիայում աշխատանքից ազատել են «Ռեալին» վիրավորած լրագրողին’

1139

Իսպանական «Radio Internacional» ռադիոկայանի ղեկավարությունն աշխատանքից ազատել է լրագրող Վիկտոր Ալտադիլին, ով սոցիալական ցանցերում Մադրիդի «Ռեալին» ուղղված վիրավորական գրառումներ էր կատարել:

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Գրանադա»-«Ռեալ» (1:2) հանդիպումից հետո Ալտադիլը «Twitter»-ում կատարել էր հետևյալ գրառումը. «Հույս ունեմ, որ Մադրիդ վերադառնալուց չեն բացվի ինքնաթիռի փակվող թևիկները: Սերուցքային աղբ»,-գրել էր լրագրողն ու ավելացրել սեռական բնույթի հայհոյանք:

Ռադիոկայանը հրապարակավ ներողություն է խնդրել լրագրողի պահվածքի համար և նրան ազատել է աշխատանքից: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Վիկտոր Ալտադիլը նման պահվածքով է աչքի ընկնում. ավելի վաղ նա Կարիմ Բենզեմային հանցագործ էր անվանել, Խամես Ռոդրիգեսին՝ մարդասպան և նշել էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն միասեռական է:

Նախորդ հոդվածը‘Օզիլ. «Վերջին տարիներին եվրոպական առաջնությունների ամենամեծ անակնկալը հենց «Լեսթերն» է»’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլի լավագույն մարզիչները’