‘Իսպանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից. 77 մարդ զոհվել է’

953

Ըստ ճշտված տվյալների՝ Իսպանիայի հյուսիսում երկաթուղային աղետի հետևանքով զոհվել է 77 մարդ, ավելի քան 140 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, հաղորդում է France-Presse գործակալությունը: Գալիսիայի մայրաքաղաքի՝ Սանտյագո-դե- Կոմպոստելայի կայարանին մոտենալիս ռելսերից դուրս է ընկել Մադրիդից ժամանող ուղևորատար գնացքը: Ականատեսների վկայությամբ՝ գնացքի չորս վագոնները մի քանի անգամ շուռ են եկել, ապա մխրճվել իրար մեջ, վագոններից  մեկը բռնկվել է: Իսպանական ԶԼՄ-ների տվյալներով՝ վթարի պահին գնացքի արագությունը թույլատրելիից զգալիորեն մեծ է եղել՝ 80 կմ/ժ-ի փոխարեն՝ 220 կմ/ժ:

Որոշ տվյալներով՝ գնացքը գերբեռնված է եղել, քանի որ այսօր Գալիսիայում նշվում է «Սանտյագոյի օրը», փոխանցում է Euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքացիական հեղափոխություն’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը խմբակցությունների հետ քննարկումներից հետո հանդես կգա հայտարարությամբ’