‘Իսպանիայում կազմել են բոլոր ժամանակների աշխարհի առաջնությունների հավաքականը. Յաշինը պահեստայինների նստարանին է’

1232

Իսպանական հանրահայտ  Marca-ն հարցում  է անցկացրել, որի արդյունքում որոշել է, թե ովքեր կարող են ընդգրկված լինել աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականում: Ֆուտբոլի ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ Լև Յաշինը հայտնվել է պահեստայինների նստարանին: Մեկնարկային կազմում տեղ է գտել իսխպանացի դարպասապահ Իկեր Կսիլյասը: Հարկ է նշել, որ հարցմանը մասնակցել է 200 000 մարդ:

Մեկնարկային կազմ. Իկեր Կասիլյաս (Իսպանիա),Պաոլո Մալդինի (Իտալիա), Ռոբերտո Կառլոս (Բրազիլիա), Ֆրանց Բեկենբաուեր (Գերմանիա), Զինեդին Զիդան (Ֆրանսիա), Դիեգո Մարադոնա (Արգենտինա), Անդրես Ինյեստա (Իսպանիա), Յոհան Կրոյֆ(Նիդեռլանդներ), Ռոնալդո, Ռոմարիո, Պելե (բոլորը Բրազիլիայից): Ամենաշատ ձայներ է ստացել Ռոնալդոն, որի համար քվեարկել է 138 508 մարդ: 

Յաշին հետ միասին պահեստայինների նստարանին տեղ են գտել Կառլես Պույոլը (Իսպանիա), Կարլոս Ալբերտոն (Բրազիլիա), Դանիել Պասարելան (Արգենտինա),Ռոնալդինյոն (Բրազիլիա),Ռոբերտո Ռիվելինոն (Բրազիլիա), Յոխան Հեսկենսը (Նիդեռլանդներ),Դիդին (Բրազիլիա),Էյսեբիոն (Պորտուգալիա), Գերդ Մյուլերը (Գերմանիա) և Միրոսլավ Կլոզեն (Գերմանիա):

 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Տաքսի սերվիս «ԱԽՔ»’
Հաջորդ հոդվածը‘Զինվոր է սպանվել’