Իսպանիայում կարգելվի պոռնկությունը

619

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խոստացել է արգելել պոռնկությունը երկրում։

Այդ մասին նա հայտարարել է իր Սոցիալիստական կուսակցության հավաքի ժամանակ։

Վարչապետը հայտարարել է, որ փողի դիմաց սեքս-ծառայություններ մատուցելը համարում է ստրկության ժամանակակից ձև։

Իսպանիայում պոռնկությունը ապաքրեականացված է վերջին 25 տարիներին, այդ ոլորտը իսկական վերելք է ապրում, մասնագետների գնահատականներով՝ ոլորտում զբաղված է մինչև 300 հազար կին։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՖրանսիայի դեսպանը Բելառուսի իշխանությունների պահանջով լքել է երկիրը
Հաջորդ հոդվածըՎանո Սիրադեղյանը միշտ հիշվելու է, իսկ դուք նույնիսկ կենդանության օրոք արդեն մոռացված եք