‘Իսպանիան եւ Որուգվայը կիսաեզրափակիչում են’

771

Ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում Իսպանիայի հավաքականը կանխատեսելիորեն 3:0 հաշվով հաղթեց Նիգերիայի հավաքականին, խմբում գրավեց 1-ին տեղ՝ ցույց տալով հարյուր տոկոսանոց արդյունք եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Դուբլի հեղինակ դարձավ Խորդի Ալբան:

Խմբում երկրորդ տեղը գրավեց եւ կիսաեզրափակիչ դուրս եկավ Ուրուգվայի հավաքականը, որը 8:0 հաշվով հաղթեց Թաիթիի հավաքականին: Ուշագրավ է, որ թիմերը 10-ական հոգով ավարտեցին հանդիպումը երկու կարմիր քարտի պատճառով, իսկ ուրուգվայցիները խաղի ընթացքում նաեւ 11 մետրանոց հարված չիրացրեցին: Այս խաղում պոկեր գրանցեց Աբել Հերնանդեսը:

Այժմ կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը կհանդիպի Իտալիայի հավաքականի հետ (հունիսի 27), ինչը խոստանում է բացառիկ հետաքրքիր լինել, իսկ մյուս կիսաեզրափակիչ զույգը կազմել են Բրազիլիայի եւ Ուրուգվայի հավաքականները (հունիսի 26):

Կոնֆեդերացիաների Գավաթ

B խումբ, 3-րդ տուր

Նիգերիա – Իսպանիա՝ 0:3

Խորդի Ալբա, 3, 88, Ֆերնանդո Տորես, 62

Ուրուգվայ – Թահիթի՝ 8:0

Աբել Հերնանդես, 2, 24, 45, 67 (11մ.), Դիեգո Պերես, 27, Նիկոլաս Լոդեյրո, 67, Լուիս Սուարես, 82, 90

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Ասենք՝ Ռուսաստա՛ն, դու է՛լ մեր ռազմավարական գործընկերը չե՞ս’
Հաջորդ հոդվածը‘«ԱԿ-74», «Ֆ-1» նռնակ, ՌԳԴ-5» նռնակ, փամփուշտներ՝ Շախմատի տան մոտ’