‘Իսպանիան զայրացել է ՈւԵՖԱ-ի վրա’

1004

Իսպանիայի սպորտի նախարար Ժոզե Իգնասիոն խիստ քննադատության է ենթարկել ՈւԵՖԱ-ի որոշումը, որով Ջիբրալթարը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի ժամանակավոր անդամ: Նման որոշում ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն կայացրել է հոկտեմբերի 1-ին, Սանկտ-Պետերբուրգում: Իսկ Ջիբրալթարի՝ կազմակերպության մշտական անդամ լինելու հարցը կքննարկվի հաջորդ տարվա մայիսին:

Նշենք, որ Իսպանիան Ջիբրալթարը համարում է իր պատմական տարածքը:

«Մենք պատրաստ ենք ձեռնարկել ցանկացած օրինական քայլ, որպեսզի խոչընդոտենք Ջիբրալթարի լիարժեք մուտքը ՈւԵՖԱ: Վստահ ենք, որ մեզ կհաջողվի հասնել մեր նպատակին»,- ասել է նախարարը Telemadrid-ին:

Նախորդ հոդվածը‘ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանում ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ուշադիր հետեւում է Օսկանյանի գործին ‘