Իսպանիան Ուրուգվային է արտահանձնում խոշտանգումներին մասնակցած բժշկին

336

Իսպանական դատարանը հավանություն է տվել բժիշկ Կառլոս Սուսակկին  Ուրուգվային արտահանձնելու պահանջին։ Նրան մեղադրում են հարավամերիկյան հանրապետությունում ռազմական ռեժիմի իշխանության օրոք խոշտանգումներին մասնակցելու համար, երկուշաբթի հաղորդել է El Pais թերթը։

Թերթի տվյալներով՝ Մոնտեվիդեոյի դատարանը պահանջել է արտահանձնել Սուսակկին, որն Իսպանիայում է բնակվում 1977 թվականից, խոշտանգումներից ութ զոհերի դատական հայցը քննելու կապակցությամբ։ Վկաների խոսքով՝ 1972-ից մինչև 1975-ը․ բժիշկը ներկա է եղել հարցաքննությունների ընթացքում ձերբակալվածների խոշտանգումներին և զինվորականներին խորհուրդներ է տվել՝ նշելով, թե երբ է հարկավոր դադար տալ ուժի գործադրմանը։

Ինչպես որոշել է դատարանն Իսպանիայում, թեպետ Սուսակկը թագավորության հպատակ է, արտահանձնումը պետք է բավարարվի, քանի որ նրան ներկայացված մեղադրանքները բավական ծանրակշիռ են։

1973 թ․ Ուրուգվայի նախագահի պաշտոնում դեմոկրատական ընտրությունների արդյունքում ընտրված Խուան Մարիա Բորդաբերրին հանցավոր համաձայնություն էր կայացրել զինվորականների հետ, արձակել էր խորհրդարանը, դադարեցրել քաղաքական կուսակցությունների և արհմիությունների գործունեությունը։ Երկրում հալածանքներ էին սկսվել։

2015 թ․ հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ ռազմական դիկտատուրայի ընթացքում Ուրուգվայում անհետ կորել է 192 մարդ։ Նրանց աճյունների որոնումները շարունակվում են մինչ օրս։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըAusOpen. Նադալի հաղթական մեկնարկը
Հաջորդ հոդվածըՎախթանգ Կիկաբիձե՝ արտիստը