‘Իսպանիան ու Պորտուգալիան ցանկանում են միավորել ֆուտբոլային առաջնությունները’

1037

Պորտուգալիայի եւ Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգաների ղեկավարները Մադրիդում կայացած բանակցություններում քննարկել են երկու երկրների ակումբների մասնակցությամբ Իբերիական լիգա ստեղծելու հնարավորությունը, հաղորդում abola-ն։ Հանդիպմանը մասնակցած պատվիրակությունները գլխավորել են լիգաների նախագահները։

Մրցաշարի անցկացման ձեւաչափի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում դեռ չի եղել։

Գլխավոր հարցը վերաբերում է միասնական մրցաշարում երկրների ներկայացվածության եւ եվրագավաթային մրցաշարերի ուղեգրերի բաշխման սկզբունքներին։

Նախորդ հոդվածը‘Վյաչեսլավ Կոլոսկով. ՖԻՖԱ-ն կսաստկացնի Բլատերի եւ Պլատինիի պատիժները’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:’