‘Իսպանիան պատասխանել է Ադրբեջանի բողոքի նոտային’

931

Իսպանիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի նոտային՝ կապված իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի կողմից ԼՂՀ կատարած այցի հետ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իսպանիայի ԱԳՆ-ի պատասխանում նշված է, որ նմանատիպ այցերն իրականացվում են մասնավոր նախաձեռնությամբ և չեն փոխում տվյալ հարցում Իսպանիայի պաշտոնական դիրքորոշումը: Նոտայում ընդգծվում է, որ Իսպանիան աջակցում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող միջազգային ջանքերին: 

Հիշեցնենք, Բաքուն Ադրբեջանում անցանկալի անձ է հայտարարել աշխարհահռչակ երգչուհուն՝ միաժամանակ բողոքի նոտա հղելով Իսպանիայի ԱԳՆ-ին:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. Ազնվորեն ասած՝ ունեմ ՀՖՖ նախագահի պաշտոնը լքելու ցանկություն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Առաջնային խնդիր է դառնում Տիգրան Սարգսյանի և նրա հովանավոր Սերժ Սարգսյանի հրաժարականը’