‘Իսպանիան ջախջախեց Մակեդոնիային(տեսանյութ) ‘

923

Վիսենտե դել Բոսկեի սաները առանց որևէ խնդրի լուծեցին մակեդոնացիների հարցերը: 

Եվրոպայի գործող չեմիոնը իր նոր ընտրական փուլի մեկնարկը տվեց Վալենսիայում: Համեստ  «Լևանտեի» «Նյու Սյուտատ դե Վալենսիա» մարզադաշտում «Ֆուրիա ռոխան» ընդունեց Մակեդոնիայի ազգային հավաքականին:

Բնականաբար, այս հանդիպման ֆավորիտի մասին խոսելը նույնիսկ բարոյական էլ չէ: Ավելի շատ վիճաբանություններ կային դել Բոսկերի՝ գլխավոր հարձակվողի ընտրության շուրջ: Դիեգո Կոստան վնասվածք ուներ,և նրա փոխարեն մարզիչը որոշեց հավաքական հրավիրել Մունիրին: «Բարսելոնայի» այն նույն տաղանդին, ում աշխարհը սկսեց ճանաչել ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Այլ հարց է, որ Մունիրը հիմնական կազմում չընդգրկվեց: Այնտեղ տեղ գտավ Պակո Ալկասերըը, ում համար այս մրցաշրջանը նույնպես դեբյուտային է:

Ինչ վերաբերում է հանդիպմանը, այստեղ ամեն ինչ պարզ էր: Թեև առաջին խաղակեսի միջնամասում մակեդոնացիներ խփած գոլի, բոլորն էլ վստահ էին, թե հաղթանակն ով է տանելու: Հենց այդպես էլ եղավ: Իսպանացիները 5 գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Սերխիո ՌամոսըՊակո ԱլկասերըՍերխիո ԲուսկետսըԴավիթ Սիլվան և Պեդրո Ռոդրիգեսը:

Իսպանայի հավաքականը ևս մեկ անգամ ապացուց, որ ինքն ավելի բարձր կարգ ունի:

ԻՍՊԱՆԻԱՄԱԿԵԴՈՆԻԱ

5-1 (3-1)

MC

1-0՝ Ռամոս 16՛ (11մ), 2-0՝ Ալկասեր 17՛, 2-1՝ Իբրաիմի 28՛ (11մ), 3-1՝ Բուսկետս 45՛, 4-1՝ Սիլվա 50՛, 5-1՝ Ռոդրիգես 90՛

Նախորդ հոդվածը‘Կկայանա Քառյակի հերթական նիստը ‘
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն Հայաստանին 140-170 մլն եվրո ֆինանսական օգնություն կտրամադրի’