‘Իսպանիան ֆինանսական օգնության կարիք չունի’

933

Իսպանիան Եվրոպայի կենտրոնական բանկից  ֆինանասական օգնություն ստանալու կարիք չունի, այսօր Բրյուսելում հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախա Բրեյը՝ հավելելով, որ երկիրն ինքը կդիմի Եվրոպայի աջակցությանը, եթե նման անհրաժեշտութուն զգա, փոխանցում է ИТАР-ТАСС լրատվական ծառայությունը:

«Մենք պատրաստ ենք  օգտվել ֆինանսական աջակցության մեխանիզմից, եթե դա իսպանացիների ազգային շահին չհակասի: Ներկա պահին մենք նման համագործակցության կարիք չենք զգում»,- ընդգծել է վարչապետը՝ ակնարկելով,  որ Մադրիդը չի պատրաստվում պետական բաժնետոմսեր վաճառել ԵԿԲ-ին:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների հետ’
Հաջորդ հոդվածը‘Մեսին՝ 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստ. World Soccer’