‘Իսպանիա.Խորհրդարանը Պեդրո Սանչեսին չի հաստատել վարչապետի պաշտոնում’

1111

Չորեքշաբթի օրը Իսպանիայի խորհրդարանում կայացել է սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսին վարչապետի պաշտոնում նշանակելու առաջին քվեարկությունը:

Պատգամավորների մեծ մասը դեմ է քվեարկել: Ըստ օրենքի՝ որպեզի թեկնածուն առաջին քվեարկությամբ հաստատվի, անհրաժեշտ է, որ նրան պաշտպանի պատգամավորների կեսից ավելին, այսինքն՝ խորհրդարանի 350 անդամներից 176-ը: Սանչեսն ստացել է ընդամենը 130 ձայն:

«Ժողովրդական կուսակցության անունից ես հայտարարում եմ, որ մենք դեմ ենք Սանչեսի թեկնածությանը: Դուք մի մատ անգամ չեք շարժել՝ կառավարություն կազմելու համար, ըստ երևույթին՝ կարծում եք, թե ինչ-որ մեկը դա կանի ձեր փոխարեն ու ձեզ նվեր կմատուցի»,- ասել է պահպանողականների ղեկավար Մարիանո Ռախոյը: Սանչեսն այսպես է արձագանքել. «Պարոն Ռախոյ, եթե դուք քաղաքական քաջություն ու համարձակություն ունենայիք, այսօր այստեղ՝ ամբիոնում պետք է կանգնած լինեիք ՝ որպես գլխավոր թեկնածու, այլ ոչ թե այդտեղ նստած՝ ուրիշներին լսեիք»:

Ուրբաթ տեղի կունենա քվեարկության երկրորդ փուլը, որում Սանչեսին, վստահության քվե ստանալու համար, կբավարարի պարզ մեծամասնության աջակցությունը: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի»֙ 3:0․ «Սիթին» երրորդ անընդմեջ պարտությունն է կրում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’