‘Իսպանիա-Հոլանդիա. Ի՞նչ կատարվեց Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների հետ(տեսանյութ)’

1246

Առաջին խաղակեսում թվում էր, թե Վինսենտե դել Բոսկեի սաները կարող են տալ բոլորի հարցերի պատասխանները հենց սկզբից:  Բայց, հանուն արդարության, պետք է նշել, որ Դիեգո  Կոստայի նկատմամբ խախտում չկար, ու արդեն երրորդ խաղում անընդմեջ, մրցավարները սխալվում են: Իսկ ինչ վերաբերում  իսպանացիների խաղին, առաջին կեսի  խաղավերջում Դավիդ Սիլվան կարող  էր վերջակետ դնել հանդիպմանը: Հենց Դավիդ Սիլվան ու Անդրես Ինեստան էին կարողանում  խաղը վերցնել իրենց ձեռքը՝ թելադրելով այն ֆուտբոլը, որը ցանկանում էին իսպանացիները: Սակայն հոլանդացիների սրացումներից մեկում հրաշալի փոխանցում կատարեց Բլինդը, որի արդյունքում գոլի հեղինակ դարձավ Ռոբի վան Պերսին: Առաջին խաղակեսից հետո,թե ինչ կատարվեց հոլանդացիների հանդերձասրահում, դժվար է պատկերացնել, քանի որ նախ Արիեն Ռոբենը 53-րդ րոպեին ցույց տվեց, որ կարող է խախտել իսպանացիների ողջ պաշտպանական սխեման ու գրավեց Կասիլյասի դարպասը: Այնուհետև 64-րդ րոպեին Ստեփան դե Վրիլը իսկական քաոս ստեղծեց , որից հետո իսպանացիները ստիպված էին ևս մեկ անգամ խաղը սկսել կենտրոնից: Ռոբին վան Պերսին 72-ին և Արիեն Ռոբենը 80-րդ րոպեին վերջնապանապես ջախջախեցին իսպանացիներին: Ու կարծես այս հաղթանակի մեջ դեռևս  ապրում է 2010 թվականի աշխարհի առաջնությունում կրած պարտության ցավը:  

Խաղից հետո Չավին նշեց, որ սա իր կարիերայի ամենացավալի երկրորդ խաղակեսն է: Այս պարտությունը իսպանացիներին կամ զգանություն կհաղորդի հետագա խաղերում, կամ էլ կտապալի վերջնականապես:

Իսպանիայի հավաքականի խաղում ամենահիշվող դրվագներն էին աշխարհի լավագույն դարպասապահի՝ Իկեր Կասիլյասի սխալները, Խաբի Ալոնսոյի դժգույն խաղը և անգործության մատնված Դիեգո Կոստան, որին շատ ավելի լավ փոխարինեց  ոչ լավ մարզավիճակում գտնվողՖերնանդո Տորեսը:

Նախորդ հոդվածը‘Չիլի – Ավստրալիա. մեկնարկային կազմեր’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում է ամպրոպ եւ անձրեւ’