‘Իսպանիա-Հոլանդիա. Օրվա կենտրոնական հանդիպումը’

1404

Այսօր ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ оրն Է: Թեև մենք հասցրել ենք ընդամենը դիտել բացման արարողությունն ու մրցաշարի առաջին խաղը, այնուհանդերձ արդեն ականատեսն ենք դառում թոփ պայքարի:© 

Հունիսի 13,  ժամը՝ 23:00, Սալվադոր, «ՖոնտեՆովա» մարզադաշտ
 В խումբ, Իսպանիա Հոլանդիա

Այս խաղը հենց սկզբից կարող  պատասխանել այն հարցին, թե ով է հավակնում խմբում առաջին տեղը գրավելուն, իսկ  հետագայում էլ՝  լույս սփռել փլեյ-оֆֆ փուլի խաղերի վրա: Բանն այն է, որ «В» խմբում երկորդ տեղը զբաղեցրած հավաքականը, ամենայն հավանականությամբ, 1/8 եզրափակչում կխաղա Բրազիլիայի հետ, որը քչերն են ցանկանում: Այո, կարելի  ասել, որ հաղթանակի հասնելու համար պետք է հաղթել ցանկացած հակառակորդի, բայց հոգու խորքում յուրաքանչյուրն էլ մտածում է. «Թող ուրիշ մեկն այդ բրազիլացիների հետ խաղա իրենց տանը, իսկ մեզ ավելի լավ է փոքր-ինչ հեշտ հակառակորդ ընկնի»:

Իսպանիայի հավաքականը Բրազիլիա է եկել գործող Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կաևգավիճակով և կրկին լավագույնը դառնալու ցանկությամբ: «Կարմիր ֆուրիա»-ն առաջին անգամ է պաշտպանելու չեմպիոնի իր տիտղոսը, և խնդիրը  բարդանում է այնքանով, որ այս տիտղոսի գլխավոր  հավակնորդներից մեկը Բրազիլիան է, որի տանն էլ անցկացվում է առաջնությունը: Մունդիալում հաղթանակի հասնելու դեպքում իսպանացիներին իրենց հայրենիքում խոստացել են 720 հազար, իսկ մարզչական շտաբին՝ 600 հազար եվրո պարգևավճար:

Իսպանական պատվիրակությունը Բրազիլիա ժամանեց խաղից երեք оր առաջ, որից հետո հավաքականը հասցրեց բաց մարզում անցկացնել: Այն ավարտվեց բավական տհաճ միջադեպով: Երկրպագուները, որոնք եկել էին  դիտելու աշխարհի չեմպիոններին, ամեն անգամ սուլում էին, երբ գնդակը դիպչում էր Դիեգո Կոստայի ոտքին:  Այդպիսով տեղական ֆանատներն իրենց  բողոքն էին արտահայտում այն բանի համար, որ ֆուտբոլիստը բրազիլական քաղաքացիոթյունը փոխարինել է իսպանականով: Թեև հարձակվողը չի դադարում  կրկնել, որ ինքը  եղել է բրազիլացի ու այդպիսին էլ մնում  է, ֆուտբոլի բրազիլացի սիրահարներին դա չի հուզում: Մնացած բոլոր հարցերում «ֆուրիա»-ների ճամբարում ամեն ինչ հանգիստ է, թիմը մեկնարկին մոտենում է լավ մարզավիճակով՝ նախоրյակին Սալվադորին հաղթելով 2:0 հաշվով:

Հոլանդիային կայանալիք հակամարտությունում ոչ ոք ֆավորիտ չի համարում, բայց դա չի նշանակում, որ այս թիմը մարզադաշտ դուրս կգա դատապարտվածի պես: «Նարնջագույնները» բավական լավ են նախապատրաստվել Աշխարհի առաջնության մեկնարկին՝ հաղթելով երեք ստուգողական խաղերում: Վերջին՝  Ուլեսի հետ ստուգողական խաղից հետո Ռոբին  վան Պերսին և Գաուզմանը առողջական խնդիրներ ունեն: Ավելի ուշ հավաքականի մարզիչ Լուի վան Գալը հանգստացրել է ֆանատներին, ասելով, որ  Ռոբենի դաշտից դուրս  գալը ավելի շատ պրոֆիլակտիկ նպատակներ ուներ, իսկ Գաուզմանի վնասվածքը լուրջ չէ, թեև առաջին խաղը նա կարող է բաց թողնել:

Սկանդալները չեն շրջանցել նաև Հոլանդիայի հավաքականին: Նախоրյակին իսպանական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Վեսլի Սնայդերրը, Նայջել դը  Յոնգը և Դիրկ Կայտը լքել են հյուրանոցը, մի լավ ման են եկել և հավաքականի տրամադրության տակ են վերադարձել միայն առավոտյան ժամը 11.00-ին: Հոլանդիայում այս հրապարակման մեջ տեղ գտած փաստերն անմիջապես հերքեցին՝ այսպիսի տեղեկատվությունը համարելով հավաքականին բարոյազրկելու միջոց:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում տեղերը( 05.06.2014-ի դրությամբ)

Իսպանիա — 1
Հոլանդիա — 15

Իսպանիան ընդդեմ Հոլանդիայի. Ընդհանուր վիճակագրություն

12 խաղացած հանդիպում
6 Իսպանիայի հաղթանակ
2 ոչ-ոքի

4 Հոլանդիայի հաղթանակ
գնդակների տարբերությունը՝20-12 оգուտ իսպանացիների

Իսպանիայն ընդդեմ Հոլանդիայի. Խաղը խաղի հետևից

05.09.1920. Իսպանիա — Հոլանդիա 3:1 (Оլիմպիական խաղեր)
30.01.1957. Իսպանիա — Հոլանդիա 5:1 (Ընկերական հանդիպում)
02.05.1973. Հոլանդիա — Իսպանիա 3:2 (Ընկերական հանդիպում)
Իսպանիա — Հոլանդիա 3:0 (Оլիմպաիդա, 1980, ընտրական հանդիպումներ, առաջին փուլ, խումբ 3)
Հոլանդիա — Իսպանիա 1:1 (Оլիմպաիդա, 1980, ընտրական հանդիպումներ, առաջին փուլ, խումբ 3)
23.01.1980թ. Իսպանիա — Հոլանդիա, 1:0 (ընկերական հանդիպում)
16.02.1983թ. Իսպանիա — Հոլանդիա, 1:0 (1984թ. Եվրոպայի առաջնություն, ընտրական հանդիպումներ, խումբ 7)
16.11.1983. Հոլանդիա — Իսպանիա 2:1 (1984թ. Եվրոպայի առաջնություն, ընտրական հանդիպումներ, խումբ 7)
21.01.1987. Իսպանիա —Հոլանդիա, 1:1 (ընկերական հանդիպում)
15.11.2000. Իսպանիա — Հոլանդիա 1:2 (ընկերական հանդիպում)
27.03.2002. Հոլանդիա — Իսպանիա 1:0 (ընկերական հանդիպում)
11.07.2010. Հոլանդիա — Իսպանիա 0:1 (Աշխարհի առաջնություն, 2010, եզրափակիչ)

Ինչ  է  ասում աշխարհի չեմպիոնը

Սերխիո Ռամոս. «Ես միշտ  երազել եմ խաղալ Աշխարհի այս առաջնությունում: Իհարկե, նորից հաղթելը շատ դժվար կլինի, բայց պետք է փորձենք կրկնել հաջողությունը: Սակայն, մինչև եզրափակչի մասին մտածելը, պետք է լրջորեն վերաբերվենք խմբային խաղերին՝ Հոլանդիայի, Չիլիի և Ավստրալիայի դեմ: Մենք արդեն 2010 թվականի Հարավաֆրիկյան հանրապետությունում տեղի ունեցած առաջնության  եզրափակչում խաղացել ենք հոլանդացիների հետ,  շատ բարդ հակառակոդ են և մենք նրանց շատ ենք հարգում»:

Նախորդ հոդվածը‘Դատավորը՝ ազատամարտիկին. «Կնոջ փեշի տակ թաքնվելով չէ։ Տղամարդ եք՝ ասեք՝ ով է» (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ավիացիոն քիմիական միջոցառումների ժամանակացույց’