‘Իսպանիա. Միապետությունը՝ հարցականի տակ’

819

Իսպանացիները փողոց են դուրս եկել՝ արտահայտելու իրենց բողոքը ժառանգական միապետության հանդեպ: Նրանք պահանջում են հանրաքվե անցկացնել, քանի որ իրենք են ուզում որոշել՝ ով կդառնա իրենց երկրի ղեկավարը: Իսպանիայի ներկայիս թագավորը՝ Խուան Կառլոս I-ը, որը նշանակվել է բռնապետ Ֆրանկոյի կողմից, գահի վրա է 1975 թ. ի վեր: Երեկ նա հայտարարել է գահից հրաժարվելու և այն իր գահաժառանգ որդուն փոխանցելու մասին:

«Հիմա ամենաճիշտ պահն է: Կարծում եմ՝ իսպանացի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան: Հարկ է խոստովանել, որ «անցումային ժամանակաշրջանում» Արքան շատ կարևոր ֆիգուր է, սակայն հիմա այն մարմնավորում է որևէ մեկին պետք չեկող իշխանական կցակառույց»,- euronews-ի թղթակցին ասել է ցուցարարներից մեկը:

Վերջին շրջանում թագավորական ընտանիքը հայտնվել է մի քանի կոռուպցիոն սկանդալների կենտրոնում:

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Իսպանիայի ավելի քան 60 քաղաքներում, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Ամենախոշոր ցույցերը տեղի են ունեցել Մադրիդում և Բարսելոնայում: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա հունիսի 7-ին’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին պատասխանելու հարցը’