‘Իսրայելական ուժերը պաղեստինցի հինգ պատգամավորի են ձերբակալել’

843

Այսօր Իսրայելի իշխանությունները Հորդանան գետի Արևմտյան ափին ձերբակալել են պաղեստինցի 5 պատգամավորի, որոնք կասկածվում են ՀԱՄԱՍ խմբավորման հետ կապի մեջ: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ ձերբակալվածների թվում է նաև  Պաղեստինի խորհրդարանի քարտուղարը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Արդեն երկու օր է, ինչ իսրայելական ուժերը Հորդանանի Արևմտյան ափին գիշերային ստուգայցներ են կատարում: Միայն այսօրվա ընթացքում ձերբակալվել է հրեական պետության դեմ դավադրություն կազմակերպելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող 28 պաղեստինցի:

 

Նախորդ հոդվածը‘Արագաչափերը փեսայի գրպանում են’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է համանախագահներին ‘