‘Իսրայելական ՌՕՈՒ-ն Գազայի հատվածում գրոհել է 80 նպատակակետերի վրա ‘

888

Անցած գիշեր իսրայելական ՌՕՈՒ-ն գրոհել է մոտավորապես 80 նպատակակետերի վրա, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Հարվածները հասցվել են հիմնականում ստորգետնյա  սարքերի, մարզական կենտրոնների և թունելների ուղղությամբ, որոնք օգտագործվում են զենքի մաքսանենգության  նպատակով, հաղորդվում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Բացի դրանից, ՑԱԽԱԼ-ը գրոհել է «ահաբեկիչների բարձրաստիճան ակտիվիստներին» պատկանող մի քանի շենքերի վրա, որոնք օգտագործվում են որպես հրամանատարական կետեր և զինապահեստներ: Իսրայելական ՌՕՈՒ-ն հրետակոծել է նաև ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող ոստիկանական մի քանի բաժանմունքներ, ինչպես նաև՝ գրոհայինների մի քանի խմբավորումների, որոնք հրթիռային հարձակում էին նախապատրաստում: Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Իսրայելը հարվածներ է հասցրել 1350 թիրախների:

Իսրայելում անցած գիշերը համեմատաբար հանդարտ է անցել, սակայն առավոտյան գրոհայինները երկրի հարավային շրջանների ուղղությամբ մի քանի հրթիռներ են արձակել, տուժածների վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում: Վերջին հինգ օրերի ընթացքում հրթիռակոծության ընդհանուր թիվը հասնում է հազարի:

Մինչ այդ Իսրայելի հարավում շարունակվում է ցամաքային զորքերի կուտակումը: Ինչպես հաղորդել է իսրայելական ռադիոն՝ արդեն զորակոչվել են 40 հազար պահեստայիններ, ընդհանուր առմամբ՝ բանակին թույլատրվել է զորակոչել 75 հազար մարդու:

Նախորդ հոդվածը‘Շիրակի մարզում ավելացել է աշխատանք փնտրող երիտասարդների թիվը ‘
Հաջորդ հոդվածը‘Սյունիքի քաղաքային ու գյուղական դպրոցները կընդգրկվեն Dasaran.am կրթական ծրագրում’