‘Իսրայելը Արեւմտյան ափին եւ Երուսաղեմում 1000 նոր բնակարաններ կկառուցի’

817

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել օկուպացրած պաղեստինյան տարածքներում ավելի քան հազար նոր տների եւ բնակարանների կառուցման ծրագրին:

Իսրայելի շինարարության նախարար Ուրի Արիելը հայտարարել է, որ բնակավայրերը կառուցվելու են Արեւմտյան ափին եւ արեւելյան Երուսաղեմում, որպեսզի բավարարեն իսրայելացիների բնակարանային պահանջները:

BBC-ն նշում է, որ այս հայտարարությունն արվել է Երուսաղեմում Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ բանակցությունների վերսկսումից երեք օր առաջ:  

Նախորդ հոդվածը‘Մերձմոսկովյան քաղաքում ապօրինի ներգաղթյալնեը դաժան ծեծի են ենթարկել տեղացիների’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի բաց մարզումը (լուսանկարներ)’