‘Իսրայելը կհետևի, թե Իրանն ինչպես է կատարում գործարքի պայմանները’

1055

Իսրայելը չի թաքցնում իր դժգոհությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու կապակցությամբ: Հրեական պետության ղեկավարության կարծիքով՝ միջազգային հանրությունը ռազմավարական սխալ է կատարում՝ Թեհրանին թույլ տալով անմիջապես օգտվել արևմտյան բանկերում սառեցված ակտիվներից:

«Խոսքը հարյուրավոր միլիարդ դոլարների մասին է, որոնց մի մասը կուղղվի ահաբեկչական գործունեությանը, ինչն անմիջապես կապակայունացնի իրավիճակը Մերձավոր Արևելքում»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն:

Միևնույն ժամանակ, վարչապետի խոսքով՝ Իսրայելն այս պահին առանձնապես հնարավորություն չունի ազդելու իրավիճակի վրա, և միակ բանը, որ կարող է անել՝ հետևելն է, թե ինչպես են կատարվելու Վիեննայում ստորագրված համաձայնագրի դրույթները: Իսրայելի առաջնորդը համոզված է, որ Իրանի՝ միջուկային զնեք ձեռք բերելու ձգտումը չի վերացել, իսկ այաթոլլաների վարչակազմի ներկա վարքագիծն ընդամենը մարտավարական քայլ է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Australian Open». Օրվա լավագույն հարվածը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ավտոճանապարհը’