‘Իսրայելը կմեծացնի Ադրբեջանին մատակարարվող սպառազինության ծավալները’

803

Իսրայելը ծրագրել է մեծացնել զենքի և ռազմական սարքավորումների մատակարարման ծավալները մի շարք երկրներում, 1news.az-ի փոխանցմամ՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ուդի Շանին: «2013 թ. Իսրայելը, հավանաբար, կմեծացնի զենքի և ռազմական սարքավորումների վաճառքի ծավալներն այնպիսի երկրների, ինչպես Ադրբեջանը, Բրազիլիան, Վիետնամը և Լեհաստանը»,- իսրայելական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Շանին:

Իսրայելի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ 2012 թ. զենքի և ռազմական սարքավորումների իսրայելական էքսպորտը հասել է յոթ միլիարդ դոլարի՝ 2011 թ. համեմատ՝ աճելով 20%-ով: Նշվում է, որ Իսրայելի սպառազինության  էքսպորտի առյուծի բաժինն ընկնում է ԱՄՆ-ին և Եվրոպայի երկրներին, որոնց հաջորդում են Հարավարևելյան Ասիայի և Հարավային Ամերիկայի երկրները: 

Նախորդ հոդվածը‘Վերամիավորման տոն չի լինի’
Հաջորդ հոդվածը‘2012 թվականի վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանից Վրաստան Է այցելել 27 հազար 609 զբոսաշրջիկ ‘