‘Իսրայելը կողմ է պաղեստինյան պետության ձևավորմանը. Բենիամին Նեթանյահու’

825

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր գլխավորած նոր կառավարությունը պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում հարազատ կմնա «երկու պետություն երկու ազգի համար» սկզբունքին: Վարչապետը հերթական անգամ կոչ է արել պաղեստիցիներին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, հայտնում է РИА Новости-ն:

Մոտեցումների հստակեցում է պահանջվել, քանի որ Նեթանյահուի ձևավորած նախարարների կաբինետում արդեն երրորդ բարձր պաշտոնն են ստանում այնպիսի գործիչներ, որոնք բացեիբաց կասկածի տակ են դնում խաղաղ գործընթացի նպատակահարմարությունը և կարծում են, որ Իսրայելը պետք է իր վերահսկողության տակ պահի Հորդանան գետի Արևմտյան ափը:

«Իմ ձևավորած կառավարությունը հարազատ է «երկու ազգի համար երկու երկիր սկզբունքին: Մենք խաղաղության և բարեկամության ձեռք ենք մեկնում պաղեստինցիներին»,- Երուսաղեմում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններից հետո հայտնել է Նեթանյահուն:

Նախորդ հոդվածը‘53.5 մլն. դրամ՝ Վենետիկի Մխիթարյան Միաբանության ձեռագիր մատյանները թվայնացնելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգությունը» ներկայացրեց «Բարեւ, Երեւան» նախընտրական ցուցակը’