Իսրայելը կոչ է արել սաստկացնել ճնշումն Իրանի նկատմամբ

367

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը կարևոր քայլ է անվանել չորեքշաբթի ՄԱԳԱՏԷ-ի կողմից Իրանի վերաբերյալ ընդունված բանաձևը և միջազգային հանրությանը կոչ է արել սաստկացնել ճնշումը Թեհրանի վրա՝ նրա միջուկային ծրագրի կապակցությամբ։

«ՄԱԳԱՏԷ-ն կարևոր քայլ է կատարել՝ որոշելով դատապարտել Իրանին՝ նրա կողմից տեսչության կանոնները չպահպանելուց հետո և ի պատասխան նրա միջուկային գործունեության ամբողջ երկրում։ Իրանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սպառնում է խաղաղությանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ մասշտաբով,- հայտարարել է Գանցը, որի խոսքը մեջբերել է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը։- Ի հավելումն դատապարտման՝ միջազգային հանրությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի։ Մոնիթորինգային սարքերի անջատման յուրաքանչյուր դեպք պետք է դիմավորել դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներով։ Մենք միասնական ենք և սերտ համագործակցում ենք Իրանի տարածաշրջանային և գլոբալ ագրեսիան դիմակայելու հարցում»,- նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՑուցարարները փորձել են ընդհատել Բայդենի ելույթը
Հաջորդ հոդվածըԲեգլովը խոստացել է վերականգնել Մարիուպոլի դրամթատրոնը