‘Իսրայելը համաձայնել է զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ’

980

Իսրայելի իշխանությունները համաձայնել են ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, որն առաջարկել է Եգիպտոսը: Այս պահի դրությամբ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի պաղեստինյան խմբավորման պատասխանը:

Երկուշաբթի օրը խմբավորման ռազմական թևը տեղեկացրել է, որ մերժում է խաղաղ պլանը, սակայն ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները BBC-ին հայտարարել են, թե չեն հրաժարվում փաստաթուղթ ստորագրելուց, այլ ուզում են ծանրութեթև անել առաջարկը:

Խաղաղ նախաձեռնության հեղինակը Կահիրեն է, որտեղ կայացել է հակամարտող կողմերի պատվիրակությունների հանդիպումը:

Պաղեստինյան իշխանությունների տվյալներով՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև փոխհրաձգության արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 189 մարդ, որի 75 %-ը քաղաքացիական անձինք են:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ. Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել անջատականներին’
Հաջորդ հոդվածը‘ԱԱ-2014-ի լավագույն ֆուտբոլիստները’