Իսրայելը հայտնել է Գազայից պատանդներին ազատ արձակելու ամսաթիվը

147

Գազայի հատվածում պահվող պատանդների մի մասի ազատագրման գործընթացը կսկսվի նոյեմբերի 24-ից ոչ շուտ։

Այդ մասին հայտարարել է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին։

Ավելի վաղ իսրայելական կառավարությունը հաստատել է պլանը, որը նախատեսում է Գազայի հատվածից առնվազն 50 պատանդների վերադարձը կրակի դադարեցման չորս օրերի ընթացքում։

 Իսրայելի արդարադատության նախարարությունը նոյեմբերի 22-ին հրապարակել է պաղեստինցի 300 կալանավորների ցուցակը, որոնք կարող են ազատ արձակվել պայմանագրի շրջանակներում։ Եվս 10 պատանդի ազատ արձակման համար Իսրայելը մեկ օրով կդադարեցնի ռազմական գործողությունները։ Իսրայելական կողմի տվյալներով՝ գրոհայինների մոտ պահվում է ավելի քան 200 պատանդ։

Նախորդ հոդվածըՆեթանյահու․ Իսրայելը զինադադարից հետո կշարունակի գործողությունը Գազայում
Հաջորդ հոդվածըAl Jazeera․ Իսրայելի բանակը գրոհում է պաղեստինյան քաղաքները Հորդանան գետի Արևմտյան ափում