Իսրայելը պահանջում է դադարեցնել բանակցություններն Իրանի հետ

433

Իրայելը աշխարհի տերություններին  կոչ է արել անհապաղ դադարեցնել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները, քանի որ Թեհրանը, ՄԱԳԱՏԷ-ի նոր հաշվետվության համաձայն՝ որոշում է կայացրել Ֆորդոյի հարստացնող ֆաբրիկայում 20 %-անոց ուրան արտադրել «IR-6» 166 ժամանակակից ցենտրիֆուգներում։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ Իրանը միջուկային շանտաժն օգտագործում է որպես մարտավարություն բանակցություններում։

Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է, որ դիվանագետները Վիեննայում (որտեղ տեղի են ունենում բանակցությունները) ականջ չեն դնի Իսրայելի «հրահանգներին»։

Բանակցողները փորձում են փրկել 2015 թ․ Իրանի հետ կնքած գործարքը, որը ձախողման եզրին է հայտնվել այն բանից հետո, երբ երեք տարի առաջ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց, որ Միացյալ Նահանգները պետք է դուրս գա այդ պայմանագրից։

Նախագահ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերադառնա պայմանագիր և կչեղարկի Իրանի պատժամիջոցները, եթե նա կատարի անհրաժեշտ պահանջները։

Սակայն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հինգշաբթի հայտարարել է, որ Թեհրանը հոռետեսորեն է տրամադրված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման վիեննական բանակցությունների նկատմամբ, որոնք վերսկսվել են  երկուշաբթի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀայտնի դարձան Դևիսի գավաթի կիսաեզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըՄերկելը հեռանում է Նինա Հագենի երգի ուղեկցությամբ