‘Իսրայելը պատել է վերջին 5 տարիների ամենհզոր փոշու փոթորիկը ‘

1088

Երեկ Իսրայելում տեղացել է վերջին 5 տարիների ընթացքում ամենահզոր փոշե փոթորիկը: Մթնոլորտի աղտոտվածությունը 40 անգամ գերազանցել է նորման: Հաղորդում է Jerusalem Post-ը: Արդյունքում՝ 384 մարդ դիմել է բժիշկների օգնությանը:

Հարավային Էյլաթ քաղաքի օդանավակայանի ավիահաղորդակցությունները մի քանի ժամով դադարեցվել էին տեսանելիության անկման եւ ուժեղ քամու պատճառով: Դավիդ Բեն-Գուրիոնի անվան օդանավակայանի միջազգային չվերթները կատարվել են ըստ ժամանակացույցի, փոխանցում է Ynetnews-ը: 
Haaretz-ի տվյալներով, օդի աղտոտվածության մակարդակը սկսել է նվազել երեկոյան մոտ՝ այն բանից հետո, երբ սկսվել են անձրեւներ տեղալ, իսկ մի քանի շրջանում ձյուն է տեղացել: Ընդամենը մեկ օրվա ընթացքում տուժել է 354 մեծահասակ եւ 30 երեխա, նրանց մեծ մասը բողոքում էին դժվար շնչառության, ալերգիկ ռեակցիաների, քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառով: Հինգ հոգի, այդ թվում եւ 7-ամյա աղջիկ, վնասվածքներ են ստացել:
Առողջապահության նախարարությունը տարեց մարդկանց, երեխաներին, հղի կանանց եւ նրանց, ովքեր տառապում են սրտի եւ թոքերի արատներով  խորհուրդ է տվել խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից՝ մինչեւ եղանակային պայմանների լիակատար կայունացումը: «Մենք քաղաքացիներին կոչ ենք անում կատարել բոլոր կարգադրությունները, ինչպես նաեւ ենթարկվել տեղական իշխանությունների եւ իսրայելական ոստիկանության հրահանգներին»,- հայտարարել են գերատեսչությունում: 

Նախորդ հոդվածը‘Եվրախումբը մինչեւ հաջորդ շաբաթ հետաձգել է Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելը ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «ծրագրային» ելույթ կունենա’