‘Իսրայելը պատրաստվում է հարձակման. Պաղեստինը ԱԵԼ-ի հրատապ հավաք է պահանջում ‘

939

Առնվազն 6 պաղեստինցիներ սպանվել եւ 25-ը վիրավորվել են Գազայի հատվածի վրա իսրայելական օդուժի ավելի քան 20 հարվածների արդյունքում, չորեքշաբթի հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին գործերի նախարարը: Հարվածները հիմնականում բաժին են ընկել ՀԱՄԱՍ-ի ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների տեղակայանների վրա: Interfax-ը, հղում անելով իսրայելական «Յեդիոտ ահրոնոտ» պարբերականին, տեղեկացնում է, որ Իսրայելի հարավում դադարեցվել են հետեւակի զորավարժանքները եւ հայտարարվել է պահեստազորի հավաք: Ըստ պարբերականի, Իսրայելը պատրաստվում է ցամաքային հարձակում գործել Պաղեստինի վրա:

Ավելի վաղ Իսրայելի ղեկավարությունը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի առաջնորդ Ահմեդ Ջաբարիի սպանությունով սկիզբ է դնում Պաղեստինի դեմ լայնամասշտաբ գործողությանը:

Պաղեստինի վարչապետ Մահմուդ Աբբասը արաբական երկրների լիգային կոչ է արել շտապ արտահերթ հանդիպում հրավիրել՝ քննարկելու համար Իսրայելի վերջին գործողությունները:  

 

 

Նախորդ հոդվածը‘Արտակ Նազարյանի գործով տուժող կողմը միջնորդել է անթույլատրելի ճանաչել մի շարք ցուցմունքներ (Տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանը կշարունակի նվազել ‘