‘Իսրայելը ռմբակոծել է Գազայի հատվածը’

1211

Իսրայելական օդային ուժերը 2012թ-ի նոյեմբերի զինադադարից հետո առաջին անգամ հարվածել են Գազայի հատվածի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, համաձայն ստացված տեղեկությունների` օդանավերը ռմբակոծել են Գազայի հյուսիսային ազատ շրջանները, որոնցից  ոչ ոք չի տուժել: Իր հերթին իսրայելական բանակի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ իսրայելական կողմը պատասխանել է Գազայի հատվածից Իսրայելի հարավային շրջաններին ուղղված երեք հրթիռներին: Դրանով պաղեստինցիներն իրենց բողոքն են արտահայտել Իսրայելի բանտում պաղեստինցի ձերբակալված Մայսրա Աբու Համիդի մահվան կապակցությամբ:

2012թ.-ի նոյեմբերին Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի միջնորդությամբ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ութօրյա ռազմական գործողություններից հետո համաձայնություն էր կնքվել կրակը դադարեցնելու վերաբերյալ: Մոտ մեկ շաբաթ տեւած բախումների հետեւանքով զոհվել էր 166 պաղեստինցի եւ 6 իսրայելցի:

Նախորդ հոդվածը‘Մեսին կարող է բաց թողնել 3 շաբաթ, Մասկերոնան՝ 1,5 ամիս’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դաշնային դատավորն անարդարացիորեն մերժեց Թուրքիայում հայկական կալվածքների վերաբերյալ հայցը ‘