Իսրայելի ԱԳՆ ղեկավար․ Տաճարի լեռան կարգավիճակը պահպանվում է

340

Երեքշաբթի Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը բարձրացել է Տաճարի լեռը, որտեղ Սաուդյան Արաբիայի Մեքքայից և Մեդինայից հետո իսլամի՝  իր նշանակությամբ երրորդ սրբավայրն է գտնվում՝ Ալ Ակսա մզկիթը։

Բինիամին Նեթանյահուի նոր կառավարության նախարարի այդ քայլը միջազգային մեծ արձագանք է ստացել և խիստ քննադատության է արժանացել արաբական երկրների ու նաև Թուրքիայի կողմից

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոենի հետ հեռախոսազրույցում Բեն Գվիրի արարքը որակել է սադրիչ քայլ և հիշեցրել է, որ Թուրքիայի համար Պաղեստինի խնդիրը չափազանց զգայուն հարց է։

Իսրայելի արտգործնախարարն իր հերթին շեշտել է, որ ազգային անվտանգության նախարարի այցը Տաճարի լեռ պետք չէ մեկնաբանել որպես այդ խնդրի հանդեպ իրենց քաղաքականության փոփոխություն։ «Երուսաղեմում դավանանքի ազատությունը կպահպանվի բոլոր կրոնների համար»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըIFFHS․ Մեսին՝ 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըԶախարովան Իտալիային միջնորդի դերում չի տեսնում