‘Իսրայելի ԱԳ նախարարը հրաժարական է տալիս իր դեմ հարուցված գործի պատճառով ‘

859

 Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, թե հրաժարական կտա նախօրեին իր նկատմամբ վստահության չարաշահման մեղադրանք ներկայացվելուց հետո:

«Չնայած այն բանին, որ ես հանցանք չեմ գործել, ես որոշել եմ հրաժարվել արտգործնախարարի եւ փոխվարչապետի պաշտոնից», — ասել է Լիբերմանը: Նա հավելել է, որ հույս ունի կարճ ժամանակի ընթացքում վերադարձնել իր բարի համբավը: Ավելի վաղ Լիբերմանը հայտարարել է, թե մտադիր չէ հրաժարական տալ իրեն ներկայացված մեղադրանքի պատճառով:

Իսրայելում խորհրդարանական ընտրություններին մնացել է վեց շաբաթ, եւ դատախազության գործողությունները ակնառու քաղաքական գործչի նկատմամբ, ամենայն հավանականությամբ կազդեն ընտրութւունների արդյունքների վրա:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ գերագույն մարմինը որոշեց առաջադրել Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Կոտրել են Պարույր Սեւակի արձանի ոտքը’