‘Իսրայելի ավիացիան ռմբակոծել է Գազայի հատվածի կենտրոնական մարզադաշտը’

1038

Իսրայելի ավիացիան նոյեմբերի 19-ին ռմբակոծել է Գազայի հատվածի կենտրոնական մարզադաշտը, որը կառուցվել էր միջազգային մրցաշարեր անցկացնելու համար, կրում էր «Պաղեստին» անունը եւ համարվում էր Պաղեստինի առաջին առաջնորդ Յասեր Արաֆաթի թողած ժառանգությունը:

Այժմ խաղադաշտում չորս մեծ փոս կա: Ռումբերի պայթյուններից փլուզվել են տրիբունաներն ու ծառայողական շինությունները:

«Պաղեստին» մարզադաշտը կառուցվել է 1990-ականների կեսերին, ինքնավարության առաջին տարիներին, Պաղեստինի ղեկավար Յասեր Արաֆաթի նախաձեռնությամբ: Խաղաղ պայմաններում այնտեղ անց են կացվել ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպումները, միջազգային խաղերը, օլիմպիականների մարզումները, արաբական երկրների երգիչների համերգները:

Իսրայելի զինվորականները ի պատասխան նշել են, որ մարզադաշտը նման հարձակման է ենթարկվել այն բանից հետո, երբ այնտեղից պաղեստինցի գրոհայինները հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Թել-Ավիվում հարձակում է գործվել ամերիկյան դեսպանատան վրա’
Հաջորդ հոդվածը‘Հ. Թովմասյան. Ասել եմ՝ կան մարդիկ, որոնց համար ինքնախեղումը սովորական է, եթե ցանկություն ունեք, կարող եմ այդ մարդկանց հետ ծանոթացնել ‘