‘Իսրայելի բանակը Գազայում հատուկ գործողության համար ևս 16 հազար զինվոր է զորակոչում ‘

996

Իսրայելի ԶՈւ-ն հրաման է արձակել 16 հազար պահեստային զինվորների զորակոչելու վերաբերյալ՝ Գազայի հատվածում մոբիլիզացվածների ընդհանուր թիվը հասցնելով մինչև 86 հազարի, այսօր հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով ռազմական շրջանակներում իր աղբյուրներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի զինվորականները կառավարությունից թույլտվություն են ստացել զորակոչել 70 հազար պահեստայինների, որոնցից 50 հազարն արդեն զորակոչված են հատուկ գործողությանը մասնակցելու նպատակով:

 Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Հայրապետյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիա. ՆԱՏՕ-ում պատրաստ չեն Ռուսաստանի հարձակմանը’