‘Իսրայելի բանակը կառավարությունից 75 հազարանոց զորահավաք է հայցել ‘

852

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը կառավարությունից 75 հազար պահուստի զինվորականների հավաքագրելու թույլտվություն է հայցել՝ Գազայի հատվածում գործողություններ իրականացնելու համար, РИА-Новости-ին հաղորդել է Իսրայելի կառավարական շրջանակների լավատեղյակ աղբյուրը:

Ըստ աղբյուրի, խոսքը գնում է ավելի վաղ բանակին հատկացված 30 հազար պահուստային զորակոչիկների քանակի ավելացման մասին: Բանակն արդեն հայտարարել էր, որ վերջիններից 16 հազարն արդեն պատրաստ է մասնակցել ռազմական գործողություններին:

Լրացուցիչ զորակոչի հարցը այժմ գտնվում է քննարկման փուլում:

Ուրբաթ Իսրայելը հայտարարել է, թե պատրաստ է ցամաքային հարձակում գործել ԳԱզայի հատվածի վրա, «եթե որոշվի, որ դրա անհրաժեշտությունը կա»: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը միակ մարդն է, ով լուծում է առաջարկում ‘
Հաջորդ հոդվածը‘Ավանակը կառաջադրվի Էկվադորի նախագահական ընտրություններում (տեսանյութ)’