‘Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ ինն ամսվա ընթացքում վերջնական համաձայնություն կարող է ձեռք բերվել’

1096

ԱԳ նախարարների մակարդակով միջազգային միջնորդների մերձավորարեւելյան «քառյակը» ինն ամսվա ընթացքում Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ վերջնական համաձայնության հասնելու խնդիր է դրել իր առջեւ: 

«Քառյակն» իր վճռականությունն է արտահայտել՝ գործուն աջակցություն ցուցաբերել կողմերի ջանքերին եւ վերջնական կարգավիճակի վերաբերյալ համաձայնության հասնելու փոխադարձ պատրաստակամությանը ինն ամիսների ընթացքում: Այս կապակցությամբ «քառյակը», հղում անելով իր նախորդ հայտարարություններին ու ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձեւերին, հաստատել է իր պատրաստակամությունը՝ ակտիվորեն աջակցել պաղեստինա-իսրայելական հակամարտության համապարփակ լուծմանը, ըստ Interfax-ի՝ ասվում է «քառյակի» հայտարարության մեջ:

Բացի դրանից, «քառյակը» կոչ է արել «ամեն կերպ աջակցել պայմանների ստեղծմանը, որոնք կնպաստեն բանակցային գործընթացի հաջողությանը, եւ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կխարխլեին վստահությունը կամ կկանխորոշեին վերջնական կարգավիճակին վերաբերող հարցերը»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’