‘Իսրայելի խորհրդարանը քննարկել եւ մերժել է Մեծ Եղեռնի ճանաչման բանաձեւը’

1988

Իսրայելի խորհրդարանի՝  կնեսեթի լիագումար նիստում առաջին անգամ քննարկվել եւ մերժվել է Հայոց ցեղասպանության օրը նշելուն վերաբերող նախագիծը: Նախագծի հեղինակ, «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցության խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավարը ընդամենը 3 րոպե տեւած իր ելույթում հիշեցրել է հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի 1939 թվականին արտասանած հետևյալ խոսքերը՝ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին»:

Օրինագիծը մերժվել է ձայների 41 դեմ, 28 կողմ և ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ:

Պատգամավորներից շատերը հարց էին հնչեցնում՝ ինչու՞ է հիմա ներկայացվում այդ նախագիծը, ինչին ի պատասխան՝ «Յեշ Աթիդ»-ի խմբակցության ղեկավար Լապիդն ասում էր․ «Այս հարցը պարզ խնդիր չէ, բանավեճի խնդիր չէ, այն պարզ բարոյական հարց է այն բանի վերաբերյալ, թե մենք՝ հրեաներս արդյո՞ք կարող ենք ժխտել ցեղասպանությունը: Սա ընդդիմության և իշխանական տեսակետների հարց չէ, սա հրեաների և ոչ հրեաների խղճի հարցն է»:

Իր ելույթից հետո Իսրայելի ԱԳ փոխնախարարն առաջարկել էդեմ քվեարկել նախագծին: Այս օրերին Իսրայելում գտվող՝ հայկական խորհրդարանական պատվիրակության անդամները չեն ցանկացել ներկա գտնվել Քնեսեթում կայացած քննարկումներին և քվեարկությանը:

Փոխանցում է Azatutyun.am-ը:

 

Նախորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. Դիմացեք, քիչ մնաց’
Հաջորդ հոդվածը‘Թիլերսոն. Իրանը ապակայունացնող դեր ունի Սիրիայում’